Մանվել Եղիազարյան. «Հայ տղամարդիկ ի ծնե զինվորներ են»
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ազդակ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում շնորհավորել է արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին։
–Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ հայանպաստ որոշում լինի, մի կասկածեք, որ ես որպես առաջամարտիկ զինվոր զենք կվերցնեմ ու կգնամ կռվելու,– հայտարարել է «Արաբոյի» հրամանատարը։
-Հայ տղամարդիկ ի ծնե զինվորներ են, համախբվող են։ Եթե հայ տղամարդիկ համախմբվեն, նրանց հետ կատակ անել չի լինի։ Այսօր մենք ավելի ամուր ենք կանգնած մեր ոտքերին,- ասել է Մ. Եղիազարյանը։ Նա նշել է, որ հայ տղամարդիկ միշտ էլ պատասխանատվություն ունեն հայրենիքի հանդեպ և հարկ եղած դեպքում պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ մարտի դաշտ։