Հարցազրույց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ
–Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված այսօրվա իրավիճակն, ու ընդհանրապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները։
–Ես ընդհանրապես չեմ ուզում առանձին նախագահներին գնահատական տալ։ Այս համակարգը փտած է, տառապում է քաղցկեղով և պետք է վերանա։ Այսօր երկիրը «շողուլից ընկել է», և շտկելը բավական բարդ է։
–Այնուամենայնիվ, վերջին 3 տարիներին իրավիճակի սրման ու կտրուկ վատթարացման միտում չե՞ք նկատել։
–Գիտե՞ք ինչ, համաշախարհային մասշտաբով եթե վերցնենք, կապիտալիստական համակարգը ինքն արդեն խառնվել է իրար, ԱՄՆ–ի գլխավորությամբ դիմում է պատերազմների, ինչպես հիմա Իրանին է ահաբեկում, Սիրիային, Իրաքին, Աֆղանստանին։ Տանկերով, ռակետներով համակարգ չեն պահում, սա է ամբողջ էությունը, իսկ թե ով է երկրի նախագահը, դա այլևս նշանակություն չունի։ Ամբողջ համակարգը բռնկված է ճգնաժամով, իսկ Հայաստանը՝ ունենալով արտաքին պարտք 4 մլրդ, անընդհատ կախվածության մեջ է լինելու այլ երկրներից։ Այս համակարգը դատապարտված է և պետք է պատմությունից հեռանա։
–Կար խոսակցություն, թե կոմունիստական երեք կուսակցությունները (Վազգեն Սաֆարյանի, Յուրա Մանուկյանի քաղաքական ուժերը և ձերը՝ ՀՀԿ–ն) կարող են միավորվել։ Որքանո՞վ է դա այսօր հավանական։
–Անցյալ տարի կոմունիստական մեծ համագումարին Վազգեն Սաֆարյանը խնդրանքով դիմել էր՝ համատեղ գործողություններ ծավալելու, համագործակցելու կոչով։ Նույն հարցով դիմել էր նաև Յուրա Մանուկյանը։ Բայց Կենտկոմը որոշում է կայացրել ու սառեցրել է Մանուկյանի հետ հարաբերությունները, իսկ Սաֆարյանի հետ որոշ գործողություններ մենք արդեն արել ենք (մայիսի 1, Հաղթանակի օր և այլն)։ Հիմա մեր հանձնաժողովը (որը արդեն մեկ տարի է՝ աշխատում է) վերջնական եզրակացության կգա որոշ հարցերի շուրջ, այնուհետև մենք վերջնական որոշում կկայացնենք։
–Յուրա Մանուկյանը ժամանակին հայտարարել էր, թե հնարավոր է համարում Հանրապետական կուսակցության հետ համագործակցելը։ Եթե ստացվի այնպես, որ Մանուկյանը հայտնվի ՀՀԿ–ի նախընտրական համամասնական ցուցակում, հնարավո՞ր է, որ դուք, այնուամենայնիվ, որևէ ձևաձափով համագործակցեք Մանուկյանի ու նրա կուսակցության հետ։
–Ո՛չ։ Կրկնում եմ՝ նախ կա համագումարի որոշումը այդ անձանց վերաբերյալ, երկրորդը՝ կա Կենտկոմի բյուրոյի որոշումը նրա հետ հարաբերությունները սառեցնելու մասին, իսկ մնացածը Յուրա Մանուկյանի և այդ կուսակցության գործն է. ով ում հետ պետք է գնա, ինչպես կգնա, ինչ ձևաչափով, դա իրենց գործն է, մենք ոչ մի առարկություն չենք անի այս հարցով, և տեղիք էլ չկա առարկելու։ Դա այդ կուսակցության, այսպես ասած՝ կուսակցության, որոշումն է։
–Իսկ ձեր կուսակցություն մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
–Առաջիկա ընտրություններին մենք նախապատրաստվում ենք, բայց ունենք որոշ խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։ Այդ խնդիրները լուծելուց հետո մենք համապատասխան հայտարարությամբ հանդես կգանք։ Բայց որ գնալու ենք, և ժողովուրդը մեզ է սպասում, դրանում այլ կարծիք լինել չի կարող։ Դա ապացուցեցին նաև Ռուսաստանի ընտրությունները, որտեղ կոմունիստները կրկնապատկեցին իրենց ձայները։ Ժողովուրդը կարոտ է սոցիալիստական համակարգին, սոցիալական արդարությանը, մարդ լինելուն, դուրս եկեք փողոց և հարցրեք։
Ռուբեն Թովմասյան.

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը