Կալինինգրադում ճանապարհաշինության աշխատանքներ իրականացնելիս XVIII դարի գերեզման են փորել։ Մարդկանց մնացորդները դուրս են հանել, լցրել պարկի մեջ և նետել ուղիղ փողոց։ Այժմ հնէաբանները և քաղաքային իշխանությունները հետաքննում են, թե կատարվածում ով է մեղավոր, և ինչ անել պատմական հայտնագործության հետ։ Արդեն մի քանի ամիս է՝ մարդկային այդ մնացորդները պոլիէթիլենային պարկերում բաց երկնքի տակ են։ Պատռված տոպրակների մոտ նույնիսկ շան հետքեր են եղել։ Հին գերեզմանը երկհարկանի կամուրջի կառուցման ժամանակ դեռ գարնանն են գտել։ Ենթադրվում է, որ մարդկային այդ մնացորդները պատկանում են կա՛մ քաղաքացիական անձանց, կա՛մ Պրուսիայի բանակի զինվորներին՝ զոհված Նապոլեոնի զորքերի հետ առճակատման ժամանակ։
Գտածոները Կալինինգրադի կենտրոնական փողոց են նետել