Լրահոս

26.01.2012 10:55


Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի հունիս–հուլիս ամիսների՞ն

Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի հունիս–հուլիս ամիսների՞ն

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե հայտնի են Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման նոր ժամկետները։ Այն կսկսի գործել 2012թ. հունիս–հուլիս ամիսներից։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մասին խոսակցություններ կային դեռևս 2010թ. նոյեմբերի կեսերից։ Սակայն այն մինչ այժմ չի գործում։ Տեղեկացվում էր, որ առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան։ Երևան-Ստեփանակերտ-Երևան տոմսը, նախնական տվյալներով, արժենալու է 16 000-20 000 դրամ, իսկ առավելագույն արժեքը՝ 25 000 դրամ։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատասխան ադրբեջնական կողմի սպառնալիքների, թե կհարվածեն ԼՂ տարածքով թռչող ցանկացած օդանավի, հայտարարել է, թե ինքն է լինելու Երևան–Ստեփանակերտ օդանավի առաջին ուղևորը։

 

Այս խորագրի վերջին նյութերը