Եգիպտոսի Արքաների հովիտում հնէաբաններն առաջին անգամ գտել են դամբարան, որը թագավորի չի պատկանում։ Դամբարանում մումիայով սարկոֆագ է եղել, որի հիերոգլիֆների վերծանությունից պարզ է դարձել, որ իրենց առջև Նեխմես Բաստեր անունով կնոջ մնացորդներ են։ Գրված է, որ նա Կառնակայի տաճարում երգչուհի է եղել ավելի քան 300 տարի առաջ։
Հնէաբանները խոստովանել են, որ գտածոն դեռևս 2011թ. փետրվարին են հայտնաբերել, սակայն այդ երկրում անկարգությունների պատճառով դա գաղտնի է պահվել։ Արքաների հովտում վերջին անգամ գտածո է հայտնաբերվել 1922թ.։
Եգիպտացի հնէաբանները եզակի գտածո են հայտնաբերել