Եգիպտոսի ռազմական իշխանությունը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին
Եգիպտոսի բարձրագույն ռազմական խորհրդի ներկայացուցիչները պատրաստ են իրենց լիազորությունները վայր դնել 2012թ. հունիսի 30–ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ խորհրդի հրապարակած հաղորդագրության մեջ ասվում է, որ իշխանությունը հանձնելուց հետո զինվորականները միայն երկրի անվտանգության համար պատասխանատու կլինեն։ Հենց սրան էին ձգտում հասնել Եգիպտոսի ընդդիմադիրները։ Նախօրեին, հունվարյան հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, նրանք կրկին դուրս են եկել Կահիրեի հրապարակ։ Ազգային տոնը ցույցի է վերածվել և չի անցել առանց միջադեպերի։ Ավելի քան 120 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ հարթակներից մեկը փլուզվել է։ Ընդդիմությունը հայտարարել է բողոքի անհետաձգելի գործողություն սկսելու մասին։