Լրահոս

26.01.2012 10:04


Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության հայտարարությունը

Հայկական  քաղաքական  օրակարգում  քննարկման  նյութ  դարձած  առաջիկա  խորհրդարանական  ընտրություններում   մեծամասնական  եւ  համամասնական  ընտրակարգի  վերաբերյալ   Նժդեհյան  Ցեղակրոն  կուսակցությունը  գտնում  է.

  • Ազգային  ժողովը  պետք  է  արտահայտի  ու  ներկայացնի  ոչ  թէ  օլիգարխիկ  կապիտալի  կամ  նրան  սպասարկող  մի  շարք  կուսակցությունների  շահերը,  այլ  ողջ  Ազգի
  • ՀՀ-ում  գործող  մեծամասնական  եւ  համամասնական  ընտրակարգերն  ամբողջությամբ  չեն  արտահայտում  Ազգային  շահերը:  Դրանք,  այսօր,  հիմնականում  նպաստում  են  իշխանության  վերարտադրմանը:
  • ձեւավորված  ընտրական  ,մշակույթիե  պայմաններում  իշխանությունները  պետք  է  ձերբազատվեն  մեծամասնական  ընտրակարգից,  քանի  որ  այն  առավելագույնս  է  նպաստում  իշխանությունների  կողմից  հովանավորվող  օլիգարխիկ  կապիտալի  ներթափանցմանը  ԱԺ:
  • համամասնական  ընտրակարգի  դեպքում  իշխանությունները  պետք  է  ստեղծեն    հնարավորինս  հավասար  մրցակցային  պայմաններ  Ազգային  Ժողովում  հասարակության  առավելագույնս  ներկայացվածության  ապահովման  համար:    Մասնավորապես,   անհրաժեշտ  է  սահմանել  գրավի  ու  ընտրական   շեմի  խելամիտ  չափեր:

Նժդեհյան  Ցեղակրոն կուսակցության   խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը