Կասիլյաս. «Բարսայի դեմ մադրիդցիները կպայքարեն մինչև մահ»
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը անհամբերությամբ է սպասում «Բարսելոնա»-ի հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։
Չնայած սեփական հարկի տակ մադրիդցիները զիջել են առաջին խաղում 1:2 հաշվով, Կասիլյասն ընդգծել է, որ կիսաեզրափակիչում հայտնվելու հույսերն իրենք չեն կորցրել։
«Մենք Բարսելոնա կմեկնենք՝ միայն հաջորդ փուլի ուղեգրի հետևից։ Մարզչի ընտրած ֆուտբոլիստները հաղթանակի համար կպայքարեն մինչև մահ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
«Յուրաքանչյուրն էլ ցանկանում է մասնակցել այս մրցավեճին։ «Ռեալ»-ը հիանալի դիմակայություն ցույց կտա։ Մենք պետք է հավատանք մեր հաջողությանը, որքան էլ, որ խնդիրը բարդացած չլինի առաջին հանդիպումից հետո։Մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները հպարտ լինեն իրենց սիրելի թիմով։ Ցանկանում ենք, որ նրանք իմանան՝ «Ռեալ»-ը Բարսելոնա է գնում՝ հավատալով, որ կարող է հայտնվել հաջորդ փուլում»,- ասել է Կասիլյասը։
Կասիլյաս. «Բարսայի դեմ մադրիդցիները կպայքարեն մինչև մահ»
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը անհամբերությամբ է սպասում «Բարսելոնա»-ի հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպմանը։
Չնայած սեփական հարկի տակ մադրիդցիները զիջել են առաջին խաղում 1:2 հաշվով, Կասիլյասն ընդգծել է, որ կիսաեզրափակիչում հայտնվելու հույսերն իրենք չեն կորցրել։ «Մենք Բարսելոնա կմեկնենք՝ միայն հաջորդ փուլի ուղեգրի հետևից։ Մարզչի ընտրած ֆուտբոլիստները հաղթանակի համար կպայքարեն մինչև մահ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։ «Յուրաքանչյուրն էլ ցանկանում է մասնակցել այս մրցավեճին։ «Ռեալ»-ը հիանալի դիմակայություն ցույց կտա։ Մենք պետք է հավատանք մեր հաջողությանը, որքան էլ, որ խնդիրը բարդացած չլինի առաջին հանդիպումից հետո։Մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները հպարտ լինեն իրենց սիրելի թիմով։ Ցանկանում ենք, որ նրանք իմանան՝ «Ռեալ»-ը Բարսելոնա է գնում՝ հավատալով, որ կարող է հայտնվել հաջորդ փուլում»,- ասել է Կասիլյասը։