Նոր տեղեկություններ «Հայաստան» հանրախանութում տեղի ունեցած միջադեպից
«7օր»–ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ոստիկանությունը, ուժ կիրառելով, փորձում է մարդկանց դուրս հանել «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ–ին պատկանող «Հայաստան» հանրախանութի տարածքից։
Դեպքի վայրում գտնվող «7օր»–ի թղթակիցը ճշտել է, որ մարդկանց դուրս են հրավիրում ոչ թե «Հայաստան» հանրախանութից, այլ դրա հարևանությամբ գտնվող շենքից, որի առաջին հարկում գտնվում է «Նոկիա» խանութը։
Այս պահի դրությամբ այն փակ է, ու ներսում գտնվում են ոստիկանության աշխատակիցներ և ինչ–որ անձինք։ Շենքում աշխատող մարդկանց և այդ անձանցից մեկի միջև տեղի ունեցած զրույցից պարզ դարձավ, որ տարածքի սեփականատերն այն մեկուկես ամիս առաջ, առանց աշխատողներին տեղյակ պահելու, վաճառել է իրեն, և այժմ վերջինս սեփականատիրոջ իրավունքով դուրս է հրավիրում այնտեղ աշխատող մարդկանց։
Զրույցի արդյունքում կողմերը համաձայնության եկան վաղը՝ առավոտյան ժամը 11։00–ին, հանդիպել շենքի մոտ և քննարկել այս հարցը։ Տեղեկացնենք նաև, որ կողմերից ոչ մեկը չցանկացավ մեկնաբանել տեղի ունեցածը, իսկ աշխատողներից մեկն այսպես պատասխանեց.

–Մենք շատ ենք հասկանում, որ մի հատ էլ բացատրենք։
7or.am