Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի համարձակ ընդունումը Ֆրանսիայի Սենատի կողմից, բացի իր բուն նպատակներից, անկասկած, բացառիկ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
Եվ սա հայերիս հաջողությունն է ու հաղթանակը:
Այդ իմաստով, եթե հասկանալի է էմոցիոնալ «մերսիների» անհամբեր շարքը, ապա ծաղրի է արժանի ՀՀԿ-ական քաջնազարությունն այն մասին, իբր, Ֆրանսիայի Սենատն այդ օրինագիծն ընդունել է սերժսարգսյանական թիմի ճիշտ և ճկուն քաղաքականության արդյունքում /Հ.Գ./:
Այսինքն, դեռ Սարկոզին պետք է շնորհակալություն հայտնի Սարգսյանին:
Ինչ խոսք, հավանաբար, նկատի ունեն հանրահայտ Արձանագրությունների պատմա-գիտական հանձնաժողովը, որի համար այսուհետ Ֆրանսիայում կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել կամ ՀՀԿական նմանօրինակ այլ դրսևորում...
Մենք դատապարտում ենք նման և բացարձակ անհիմն ինքնագովերգումն, այն էլ պաշտոնեական դիրքերից:
ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակի գնահատմամբ` Ֆրանսիայի սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը պատահական չէ: Այն փաստում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունները, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անցած տարիների ընթացքում ճկուն, ճիշտ ու ամենագլխավորը` հայամետ քաղաքականություն է իրականացրել:
ՀՊԱԿ. «Ծաղրի է արժանի ՀՀԿ-ական քաջնազարությունը»

«Մարդու իրավունքներ – 96» կուսակցություն
Հ.Գ. - http://armradio.am/arm/news/?part=pol&id=46362