Թուրքական սպառնալիքներն ավելի վաղ ուղղված էին Իսրայելին, իսկ հիմա՝ Ֆրանսիային. դեժավյու
–Սենատի որոշումն աննախադեպ էր։ Կուզենայի նշել այդ աննախադեպության մի կարևոր ասպեկտը. չնայած Թուրքիայի բոլոր լծակների սպառնալիքներին ու ճնշմանը՝ Ֆրանսիան դիմակայեց այդ ամենին և ընդունեց այդ որոշումը,– նման կարծիք է հայտնել թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
Անդրադառնալով Թուրքիայի արձագանքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նկատվում է, այսպես կոչված, «դեժավյուի էֆեկտ».
–Թուրքիայի այդ բոլոր սպառնալիքները Ֆրանսիայի նկատմամբ հիշեցնում են նմանատիպ քայլերը ժամանակին Իսրայելի նկատմամբ։
Թուրքագետը նշել է, որ Սենատի որոշումն արդեն ազդել է նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա. ընդդիմադիր ուժերն օգտագործում են դա իշխող կուսակցությանն ու նրա առաջնորդ Էրդողանին քննադատելու համար։
Փորձագետը նկատել է, որ Սենատում օրինագծի քննարկման ժամանակ դեմ արտահայտվող պատգամավորները նշում էին, որ ցեղասպանությունն այնպիսի հարց է, որը պետք է թողնել պատմաբանների քննարկմանը, ոչ թե քաղաքական գործիչների։ Հովհաննիսյանը նշել է, որ այդ «կլիշեն» ստեղծել են հենց թուրքերը։ Միաժամանակ ցեղասպանությունը ոչ միայն պատմական փաստ է.
–Ցեղասպանությունը միայն պատմական փաստ չէ. դա ոճիր է, և երբ խոսքը գնում է ոճրի մասին, պետք են թե՛ իրավական, թե՛ քաղաքական որոշումներ։
Հովհաննիսյանը չի համաձայնվել այն տեսակետին, թե, իբր, ֆրանս–թուրքական հարաբերությունները նույն կերպ կբարելավվեն, ինչպես 2001–ին, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը.
–Այս անգամ որակական փոփոխություն կա։
Ինչ վերաբերում է Սենատի որոշումից հետո Թուրքիայի հայ համայնքի պահվածքին, ապա Հովհաննիսյանը նշել է, որ մասնավորապես Ստամբուլի հայերը փորձում են չդառնալ թուրք իշխանությունների գործիքը՝ օրինակ՝ հանդես գալ օրինագծի ընդունման դեմ քննադատական հայտարարություններով և այլն։ Այսինքն, նրանք ավելի շուտ չեզոք պահեցին իրենց։

7or.am