Քաղաքագետ. «Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպման կարևոր կետը ԵԱՀԿ դերի պահպանումն է»
Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Սարգսյան–Մեդվեդև–Ալիև եռակողմ հանդիպմանը՝ նշել է, որ դրա արդյունքում ստորագրվեց մի փաստաթուղթ, որտեղ ամրագրվեցին մի քանի կարևոր կետեր։
Նրա խոսքերով՝ առաջին կարևոր կետն այն է, որ այս փաստաթուղթը հղում է անում Մայնդորֆյան հռչակագրին։ Երկրորդն այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու աշխատանքները հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ և անցում կատարելու հիմնահարցի վերջնական պայմանագրի կնքմանը։
Հաջորդ կարևոր կետը ԵԱՀԿ դերի պահպանումն է։ Նա նկատել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցող հանդիպումներում վերջինս համաձայնեցված է գործում ՄԽ մյուս համանախագահների հետ, և հավելել, որ Ռուսաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ մեծ է. նրա դերակատարությունը բանակցային գործընթացում կշարունակի պահպանվել։
Ա. Մարկարովը նաև կարևորել է փոխվստահության ձեռքբերման համար ակադեմիական շփումների կազմակերպման պայմանավորվածությունը։

7or.am