Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հնարավորությունները: Արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, Նախագահի խոսքով, «Ռոսսելխոզբանկ»-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:
Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է «Ռոսսելխոզբանկ»-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչության հիմնում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել «Ռոսսելխոզբանկ»-ին՝ ծրագրերի իրականացման գործում: