Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ
-Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ և Արցախյան ազատամարտի զինակի՛ց ընկերներ,
Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, և այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մեր զավակներին ու թոռներին այսօր պատմում ենք հայ տաղանդավոր զորահրամանատարների և քաջարի զինվորների հերոսության ու անձնազոհության մասին, հիշում ենք, որ ֆաշիզմի ու մարդատյացության դեմ Մեծ հայրենականում մեր հայրերի ու պապերի արյան գնով նվաճված հաղթանակը հնարավորություն էր աշխարհի բոլոր ժողովուրդների համար կառուցելու խաղաղ ու ավելի լավ ապագա:
Հիրավի, հաղթանակներն են, որ նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Տասնյոթ տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատերազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաև զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը:
Շնորհավորում եմ մեր բոլոր վետերաններին ու ազատամարտիկներին, բոլոր հայորդիներին, Հայաստանի ու Արցախի ժողովրդին Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, նաև գլուխ խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր մարտական ընկերների վառ հիշատակի առջև:
Կրկին շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և բարօրություն: