Ա. Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության խնդիրը տեղափոխվում է իրավա–քաղաքական դաշտ»
«Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին, ողջունել է այն՝ նշելով սա մեծ հաղթանակ է մեզ համար։
Ըստ բանախոսի՝ հայ–թուրքական հարաբերությունները պետք է պահել արժանապատվության մակարդակի վրա։ Ա. Մելքոնյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ հայ–թուրքական արձանագրությունները որևէ կերպ չպիտի վավերացվեն։
–1965թ. ի վեր մենք սխալ ուղով տարանք մեր պայքարը,–համոզված է նա,–թուրքական կողմը, որդեգրելով մերժողական դիրք, մեզ ներքաշեց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացի մեջ։ Այսինքն՝ մեր ամբողջ ջանքերը մենք ուղղեցինք նրան, որ ճանաչվի այն փաստը, որը ամբողջ աշխարհին հայտնի է, քանի որ ոչ մի պատմաբան աշխարհում չի կարող մերժել ցեղասպանության փաստը։
Ա. Մելքոնյանը նկատել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից այս բանաձևի ընդունումից հետո, խնդիրը տեղափոխվում է իրավա–քաղաքական դաշտ, քանի որ մենք վերադարձել ենք 1965թ., երբ խոսվում է հատուցման մասին։
–Պատժամիջոց իրականում կիրառել է Ֆրանսիան Թուրքիայի նկատմամբ՝ ընդունելով այս բանաձևը և ոչ հակառակը,–համոզված է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ սա հատուցման նախադուռն է։
Նա կարծում է, որ Ֆրանսիան առաջնորդվում է ԵՄ մյուս երկրների համաձայնությամբ, և չի բացառվում, որ այս քայլով Եվրամիությունը դռները փակում է Թուրքիայի դեմ։
–Մեզ փորձում են համոզել, որ հայ–թուրքական արձանագրությունների պարագայում այս գործընթացը շարունակվեց, սակայն այս բանաձևն ընդունվեց այն ժամանակ, երբ հայ–թուրքական արձանագրությունները կասեցված են,–նկատել է բանախոսը՝ կարծիք հայտնելով, որ, եթե արձանագրություններն այսօր վավերացվեին ենթահանձնաժողովի մակարդակով և ենթահանձնաժողովի մակարդակով քննարկվեր ցեղասպանության հարցը, ապա Թուրքիան ալիբի կունենար Ֆրանսիայից պահանջելու չմիջամտել երկու պետությունների հարաբերությունների մեջ։

7or.am