Լրահոս

25.01.2012 12:50


Այսօր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր նշանավոր երգիչ, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1938թ. հունվարի 25-ին՝ Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Որալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Չնայած որ անտեսված էր սովետական իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:

Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:

Մահացել է 1980թ.։

Այս խորագրի վերջին նյութերը