Լրահոս

25.01.2012 13:04


Սոչիում նախագահների համատեղ հայտարարությունը նախկիններից տարբերվե՞ց

Սոչիում նախագահների համատեղ հայտարարությունը նախկիններից տարբերվե՞ց

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի վարչության անդամ Մանվել Ղումաշյանը և «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության փորձագետ Աննա Մկրտչյանը հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ քննարկել են Սոչիում Սարգսյան–Մեդվեդև–Ալիև եռակողմ հանդիպման արդյունքները։

Աննա Մկրտչյանը նշել է, թե վերջին հայտարարությունը ինչ–որ տեսանկյունից տարբերվեց։ Ըստ փորձագետի՝ առաջին հերթին նկատվեց շփման գծում խախտումների հետաքննություն անցկացնելու՝ ռուսական կողմի հետևողականությունը, որի մասին խոսվել էր նաև նախկին հանդիպման ժամանակ։ Մյուս կարևոր հանգամանքը տոնայնության փոփոխությունն էր։ Մկրտչյանը նշել է, թե միշտ խոսվում է ինչ–որ միջոցառումներ անցկացնելու մասին, բայց չի նշվում՝ ինչպես, և այս անգամ, ըստ փորձագետի, ռուսական կողմը փորձեց իրական ռելսերի վրա տեղափոխել այդ միջոցառումների իրականացումը՝ կապ մտավորականների և առհասարակ հասարակությունների միջև, հանդիպումներն աշխուժացնելու նախաձեռնություն։

Ողջունելի է, որ այդ գիտակցումը եկել է հենց միջնորդների մոտ, հենց միջնորդների մակարդակով է այս հարցը քննարկվել,–նշել է Մկրտչյանը՝ հավելելով, թե սա բավական երկար գործընթացի սկիզբ է, ուստի դժվար թե առաջիկայում լուրջ փոփոխություններ լինեն. «ստատուս քվոն» կպահպանվի։

Մկրտչյանը նաև նշել է՝ բանակցությունների «պլանկան իջեցվել է». եթե առաջ քննարկում էին սկզբունքները և այլն, ապա այժմ առաջին հերթին խոսվում է հասարակությունները հոգևոր առումով պատրաստելու, փոխադարձ ատելությունը վերացնելու մասին։

Ղումաշյանն իր հերթին համաձայնել է Մկրտչյանի հետ ու ամփոփել.

Կազանում ինչոր փաստաթուղթ ստորագրելու մասին էր խոսվում, իսկ այս հանդիպման ժամանակ նման բան չկար. կարևորը վստահության մթնոլորտի ձևավորումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը