Թուրքիայի նախագահ ԱբդուլլաԳյուլն առաջարկել է բանակցությունների քառակողմ ձևաչափ՝ Թուրքիա, Ադրբեջան, ՀայաստանևՌուսաստան։ Ըստ նրա՝ այս ձևաչափը թույլ կտա արագացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Trend գործակալությունը հաղորդում է, որ Գյուլն այս առաջարկը ներկայացրել է որպես ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տարբերակ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ընդգրկված չեն առաջարկվող ձևաչափում։ Գյուլն այս գաղափարն առաջ է քաշել Պրահայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։ Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ստեղծվելէհրաշալիհնարավորություն՝ լուծելուՂարաբաղյանհակամարտություննուկարգավորելհայ-թուրքականհարաբերությունները։ «Նման հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,-ասել է նա։
Ղարաբաղյան կարգավորման քառակողմ ձևաչա՞փ
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն առաջարկել է բանակցությունների քառակողմ ձևաչափ՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Ռուսաստան։ Ըստ նրա՝ այս ձևաչափը թույլ կտա արագացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Trend գործակալությունը հաղորդում է, որ Գյուլն այս առաջարկը ներկայացրել է որպես ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տարբերակ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ընդգրկված չեն առաջարկվող ձևաչափում։ Գյուլն այս գաղափարն առաջ է քաշել Պրահայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։ Թուրքիայի նախագահի խոսքերով՝ ստեղծվել է հրաշալի հնարավորություն՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։ «Նման հնարավորությունը չի կարելի բաց թողնել»,-ասել է նա։