Հաղթանակի, ԼՂՀ ՊԲ օրվա, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր
Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արկադի Տեր-Թադևոսյանին շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում՝ պարգևատրելով «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել են 117 հոգի, որից 29-ը՝ հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 498 հոգի, որից 18-ը՝ հետմահու:
Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են 56 հոգի, որից 6-ը՝ հետմահու: