ԵԽԽՎ մարդու իրավունքների նոր հանձնակատար է ընտրվել Լատվիայի ներկայացուցիչը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մարդու իրավունքների նոր հանձնակատար ունի. առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքել է Նիլս Մույհնիեքսը (Լատվիայից):
Քվեարկությանը մասնակցել է ԵԽԽՎ 243 պատվիրակ, և նրանցից 27-ը քվեարկել է Բելգիայից Պիեռ Իվ-Մոնեի, 92-ը՝ Նիդեռլանդներից Ֆրանս Թիմերմանսի, 120–ը՝ Լատվիայի ներկայացուցչի օգտին:
Մարդու իրավունքների նոր հանձնակատարի պաշտոնավարումը սկսվելու է ապրիլի 1-ից և տևելու է 6 տարի:
Մույհնիեքսը եղել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովում Լատվիայի ներկայացուցիչը և այն գլխավորել 2010թ. հունվարին: Նա նաև ղեկավարում է Ռիգայում գործող Առաջադեմ սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտը: