Արծվիկ Մինասյան. «Հույս ունեմ, որ չի՛ լինելու որևէ մի հայ պաշտոնյա, որը երբևէ կմտածի հայերի շահերին հակառակ որևէ սկզբունքի շուրջ համաձայնության գալ»
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան հանդիպումից հետո հայտարարվեց, որ հնարավորություն է տվել կողմերին առավել հստակեցնել մոտեցումները ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ։
Թե այդ հիմնական սկզբունքները կոնկրետ որո՞նք են, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դժվարացել է պատասխանել՝ ասելով, որ «դրանք պատված են գաղտնիության որոշակի քողով, բայց հույս ունեմ, որ դրանք չեն վերաբերում մեր մտահոգություններին».
-Այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փորձ է արվում կապել ղարաբաղյան գործընթացի հետ: Դրան զուգահեռ՝ պարտադրանք է դրվում Ղարաբաղի կարգավորման գործում։ Ես հույս ունեմ, որ չի՛ լինելու որևէ մի հայ պաշտոնյա, որը, հանկարծ, երբևէ կմտածի հայերի շահերին հակառակ որևէ սկզբունքի շուրջ համաձայնության գալ-«7օր»-ին ասել է Ա. Մինասյանը։