Լրահոս

24.01.2012 21:45


Եգիպտոսի ռազմական իշխանությունները չեղյալ են հայտարարել արտակարգ դրությունը

Եգիպտոսը ղեկավարող զինված ուժերի գերագույն խորհուրդը որոշում է ընդունել 2012թ. հունվարի 25-ից հանրապետությունում դադարեցնել արտակարգ դրությունը: Այն Եգիպտոսում գործում էր ավելի քան 30 տարի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք ընդունել հունվարի 25-ից չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը»,-հայտարարել է Ռազմական խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտավին:

Նրա խոսքերով` արտակարգ դրությամբ սահմանված պատժամիջոցները կգործեն միայն ավազակության հետ կապված հանցագործությունների ժամանակ:

Այս որոշումը համընկնում է հունվարյան ժողովրդական հեղափոխության միամյակի տոնակատարությունների հետ, որը բերեց Հոսնի Մուբարակի վարչակարգի տապալմանը:

Այս խորագրի վերջին նյութերը