Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» սուպերմրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարաունային և վաստակած 6.5 միավորով ամենայն հավանականությամբ այս տուրից հետո միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
Հայ գրոսմայստերին կարող է հասնել միայն Մագնուս Կառլսենը, սակայն այս պահին Սերգեյ Կարիակինի հետ ընթացող պարտիայում նորվեգացու դիրքն ամենևին էլ հաղթական չէ:
Նշենք, որ Լևոնից ընդամենը 47 քայլ պահանջվեց Կարաունային հաղթելու համար: Հաջորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ:
Արոնյանը հաղթեց Կարաունային