Լրահոս

24.01.2012 17:49


ՀՀ սփյուռքի նախարար. «Մերսի Ֆրանսիա»

ՀՀ սփյուռքի նախարար. «Մերսի Ֆրանսիա»

«Շնորհավորում եմ ֆրանսիացիներին, ֆրանսահայերին և առաջադեմ մարդկությանը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված այս պատմական որոշման առթիվ:

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունները, ֆրանսահայերի համախմբված, համառ և հետևողական պայքարը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի հաստատակամությունն ու վճռականությունը պսակվեց փայլուն հաղթանակով:

Թուրքիայից եկող սպառնալիքները, վիրավորանքները չազդեցին Սենատի որոշման վրա: Իրավական և ժողովրդավարական պետության համար առաջնային են մարդու իրավունքները և մարդկության դեմ կատարված հանցագործությունները այլևս չկրկնվելու պահանջը:

Հայոց Ցեղասպանության մասին օրենքների, քաղաքական որոշումների ընդունումը լայնախոհ և առաջադեմ պետությունների և ժողովուրդների գործն է, ովքեր շահագրգռված են մարդկության անվտանգ ապագայով:

Այսօր հարյուր հազարավոր հայեր, որոնք պատմական ճակատագիր և պատմական հիշողության կրողներ են, հպարտ են իրենց ֆրանսիական ծագմամբ և ֆրանսիական քաղաքացիությամբ:

Համոզված եմ, որ ֆրանսիական պետության օրինակը վարակիչ կդառնա եվրոպական մյուս երկրների համար: Աշխարհը մի օր Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման միջոցով պիտի ասի իր վճռական խոսքը` «Այլևս` երբե՛ք»:

Մենք հանձնառու ենք նախանձախնդրությամբ ուսումնասիրելու ֆրանսիական փորձը և այն տարածելու եվրոպական մյուս հայ համայնքներում:

Մերսի Ֆրանսիա,

Մերսի ֆրանսիական պառլամենտի անդամներ,

Մերսի սիրելի ֆրանսահայեր:

Հայաստանի Հանրապետության

սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան»

Այս խորագրի վերջին նյութերը