Լեհական Կոսչիրեժնյա փոքր քաղաքի բնակիչները սարսափահար են եղել, երբ տեսել են փողոցներից մեկում հոսող արյան գետը։ Այս մասին տեղեկացնում է «The Telegraph»-ը (աղբյուրը ներկայացնում է նաև տեսանյութ)։
Սկզբում բնակիչները կարծել են, թե սովորական բան է, սակայն աստիճանաբար սկսել են անհանգստանալ, երբ տեսել են փողոցում տեղակայված կոյուղու դիտահորից բառացիորեն ժայթքող արյան պղպջակները։
«Մարդիկ ոստիկանություն են կանչել։ Այս փողոցում երկու դպրոց կա, բնական է, որ շատերը սարսափահար են եղել։ Մենք դեռ պետք է պարզենք, թե որտեղից է այսքան արյուն գոյացել»,- ասել է ոստիկանության տեսուչ Յանուշ Մատրեժեկը։
Ինչպես նշել են իրավապահ մարմինները, ամենայն հավանականությամբ՝ հավաքված արյունը փողոցի հարևանությամբ գտնվող մսավաճառի խանութից է։ Քաղաքի իշխանություններն անում են ամեն ինչ փողոցը մաքրելու և բնակիչներին հանգստացնելու համար։ Այնուամենայնիվ, բնակիչներից շատերը կասկածով են վերաբերվում այդ վարկածին՝ վախենալով, որ կոյուղում մարդկանց դիակներ կարող են լինել։
Լեհական քաղաքում արյան գետեր են հոսել(տեսանյութ)