ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան–Պիեռ Բելին
«Մեծարգո պարոն Սենատի Նախագահ
Ընդունեք, խնդրեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության և անձամբ իմ խորին շնորհակալությունը հունվարի 23-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
Ընդունելով այս օրինագիծը` Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց իր նվիրվածությունը վեհ համամարդկային արժեքներին և կարևոր պատնեշ դրեց պատմական այդ անուրանալի իրողությունը ժխտել ցանկացողների ոտնձգությունների դեմ: 2012 թվականի հունվարի 23-ին Սենատում ընդունված այս պատմական փաստաթուղթը տրամաբանական շարունակությունն է 2001 թվականին Ֆրանսիայի Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի, որը հույս է տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը կպսակվի հաջողությամբ:
Մենք նաև հույս ունենք, որ հայ ժողովրդի մեծ ու հուսալի բարեկամ Ֆրանսիայի Հանրապետության կողմից դրսևորված այս քայլը օրինակ կծառայի Եվրոպական Միության և աշխարհի մյուս պետությունների խորհրդարանների համար:
Ընդունեք, խնդրեմ, մեծարգո պարոն Սենատի Նախագահ, մեր անկեղծ հարգանքի հավաստիքը և ամենաջերմ մաղթանքը:

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ»