ՕԵԿ. «Սա ֆրանսիական ժողովրդի կամքի արտահայտությունն է»
«Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի ընդունած որոշումը` ցեղասպանութունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, կրկին անգամ ապացուցեց ֆրանսիական ժողովրդի և պետության պատրաստակամությունը պաշտպանելու համամարդկային արժեքները, որոշում` ինչը կարևորագույն քայլ է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու քրեականացնելով ցեղասպանության ցանկացած հերքում Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը, ըստ էության, ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ընթացքում նա հավատարիմ է համամարդկային արժեքներին, բարոյականության նորմերին և արդարությանը: Այն որ, որոշումն ընդունվել է Ֆրանսիայի 2 պալատներում, որտեղ մեծամասնություն են քաղաքական տարբեր ուժեր, ապացուցում է, որ սա ֆրանսիական ժողովրդի կամքի արտահայտությունն է: Մենք համոզված ենք, որ այս կարևորագույն քայլը Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մակարդակով ճանաչման գործում խթանելու է ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: ՕԵԿ-ի հարյուր- հազարավոր անդամներն ու համակիրները, հայ ժողովրդի, համոզված ենք բարի կամք արտահայտող աշխարհի տարբեր ժողովուրդների հետ միասին, կշարունակեն պայքարել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ աշխարհում ցեղասպանությունների` որպես անմարդկային երևույթների կանխարգելման ուղղությամբ»:

ՕԵԿ մամուլի ծառայություն