Լրահոս

24.01.2012 16:46


Արամ Ա.«Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի պատմության սխալները»

Արամ Ա.«Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի պատմության սխալները»

Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

–Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի պատմության սխալները։ 2012թ. հունվարի 23–ի քվեարկությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձութունը, երբ ֆրանսիական նավատորմը փրկեց հայերին և նրանց Լիբանան հասցրեց՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանք արժանանան իրենց եղբայրների և քույրերի ճակատագրին։ Քվեարկությունը ցույց տվեց, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքներին։ Պատմական այդ քվեարկության միջոցով Ֆրանսիան Թուրքիային օգնում է միանալ այնպիսի խիզախ երկրների, ինչպիսիք են Հոլոքոստը ճանաչած Գերմանիան, Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանությունն ընդունած Սերբիան, աբորիգենների ցեղասպանությունը ճանաչած Կանադան։

Հայտարարության վերջում Արամ Առաջինն ընդգծել է, որ վերոնշյալ օրինագիծը ևս մեկ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի նա հրաժարվի ժխտողականության քաղաքականությունից, դադարի մարդու իրավունքներին հավատարիմ երկրներին «անպատասխանատու» անվանել, պատմության սխալների շտկմանն ուղղված համարձակ քայլեր ձեռնարկի և անցնի փոխհատուցման գործընթացին։

Այս խորագրի վերջին նյութերը