Լրահոս

24.01.2012 16:42


Բոգոսյանը կարող է հանդես գալ «Տերեկ» ֆուտբոլային ակումբում

Բոգոսյանը կարող է հանդես գալ «Տերեկ» ֆուտբոլային ակումբում

Ուրուգվայահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, ով վարձավճարով ելույթ է ունենում Ուրուգվայի «Նասիոնալ» ակումբում, կարող է հայտնվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Գրոզնիի «Տերեկ»–ում։ Այս մասին տեղեկացնում է «lifesports.ru»-ն։

Խոակին Բոգոսյանի տրանսֆերը պատկանում է ավստրիական «Ռեդ Բուլ»–ին, որի հարձակվող Գոնսալո Սարատեն գտնվում է ռուսական ակումբի ուշադրության կենտրոնում։ Եթե Սարատեի տեղափոխությունը չստացվի, ապա «Տերեկ»–ը փորձելու է ձեռք բերել Բոգոսյանին։

«Տերեկ»–ի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը՝ ասելով.

«Չեմ ցանկանում տալ ազգանուններ, բացյ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»։

Այս խորագրի վերջին նյութերը