Լրահոս

24.01.2012 16:15


Արշակ Սադոյանը հանդես է եկել ազգային վիրտուալ տարածք ստեղծելու առաջարկով

Արշակ Սադոյանը հանդես է եկել ազգային վիրտուալ տարածք ստեղծելու առաջարկով

«Ազգային համագործակցություն» հիմնադրամի նախագահ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը Հանրային խորհրդի դահլիճում տեղի ունեցած քննարկման ժամանակ հանդես է եկել համազգային կառույցներ ստեղծելու առաջարկով։

Նա ընդգծել է, որ գլոբալիզացիայի դարաշրջանում բոլորը հասկանում են, որ միատարությունն ու միակողմանիությունը ճիշտ չէ, և պետք է, պահպանելով ազգային արժեքները, դերակատարում ունենալ համաշխարհային զարգացման գործում։ Նա կարևորել է համացանցի միջոցով համազգային կառույց ստեղծելու գաղափարը, որով հնարավոր կլինի լուծումներ տալ Հայաստանի համար կարևորագույն խնդիրներին, և կնպաստի նպատակների իրագործմանը, ինչպիսիք, օրինակ, Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցերն են։

Բանախոսն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին համատեղ պայքարել համացանցի օգնությամբ ազգային վիրտուալ տարածք ստեղծելու համար։

Ես մեծ հաճույքով դուրս կգամ քաղաքական դաշտից, եթե հույս ունենամ, որ մեր քաղաքական ուժերն ասեն, որ իրենց նախընտրական ծրագրերում կլինի միասնական ծրագրի՝ «Ազգային համագործակության ցանց»–ի ստեղծման գաղափարը,–հայտարարել է Ա. Սադոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը