Լրահոս

24.01.2012 15:33


Տիգրան Դավթյան. «Չի կարելի ասել՝ Հայաստանում կա՛մ պետք է տուրիզմ լինի, կա՛մ հանքարդյունաբերություն»

Տիգրան Դավթյան. «Չի կարելի ասել՝ Հայաստանում կա՛մ պետք է տուրիզմ լինի, կա՛մ հանքարդյունաբերություն»

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադառնալով Ջերմուկ քաղաքի մոտակայքում «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվելիք Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ծագած դժգոհություններին՝ ասել է, որ հանքն իր գործունեությամբ չի խոչընդոտելու Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն զարգացնելուն:

–Չի կարելի ասել՝ Հայաստանում կա՛մ պետք է տուրիզմ լինի, կա՛մ հանքարդյունաբերություն: Դա աբսուրդ է ուղղակի: Կարելի է համատեղել և՛ տուրիզմը, և՛ հանքարդյունաբերությունը,–նշել է նախարարը։

Տիգրան Դավթյանը նշել է, որ ծանոթ է այդ ծրագրին, հանդիպել է ներդրումային ընկերությանը և լավ տպավորություն ստացել.

–Ծրագիրը բավական հետաքրքիր ներդրումային է, տարածաշրջանի համար լուրջ ներդրումներ ու աշխատատեղերի բացում է նախատեսում: Այն ծրագիրը, որն ինձ ներկայացրեց այդ ընկերությունը, բավական (համենայնդեպս, իմ անձնական տպավորությունը դա է) դրական է: Իրենք պարտավորվում են բոլոր գործողություններն անել շատ խիստ բնապահպանական և տեխնոլոգիական պահանջների շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը