Ի նշան երախտագիտության՝ Թբիլիսիում վիրահայերն ակցիա կկազմակերպեն
Այսօր Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև տեղական ժամանակով 16:00-ին վիրահայերը կկազմակերպեն «Merci» (շնորհակալություն) խորագիրը կրող երախտագիտական ակցիա:
Ակցիայի նպատակը նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունած Ֆրանսիայի Սենատին երախտագիտություն հայտնելն է:
Նախատեսվում է, որ Ֆրանսիայի դեսպանատանը կփոխանցվի 1915 խորհրդանշական ստորագրություններով շնորհակալական նամակ:
Ակցիան կազմակերպել են մի շարք հայկական կազմակերպություններ՝ Թբիլիսահայերի ասամբլեան, Վրաստանի հայ ազգային կոնգրեսը, «Հայարտուն» մշակույթի կենտրոնը, «Նոր սերունդ» վիրահայերի միավորումը, Վրաստանի հայերի իրավունքների պաշտպանության ասոցիացիան և այլ կազմակերպություններ: