Լրահոս

24.01.2012 15:04


Թուրքիան հետաձգել է Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցները

Թուրքիան հետաձգել է Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցները

«Մենք կսպսենք, կտեսնենք, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա ամիսներին, հետո նոր մեր պատասխան քայլերը կձեռնարկենք: Առաջացած կոնֆլիկտը չպետք է լայնամասշտաբ խնդրի վերաճի»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։

Այնինչ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նիստ էր հրավիրել և քննարկել Ֆրանսիայի նկատմամբ իրականացվելիք պատժամիջոցները.

  1. Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները իջեցնել նվազագույն մակարդակի
  2. Հայտարարվող տենդերներում ֆրանսիական ընկերություններ չպետք է լինեն
  3. Հետ կանչել Ֆրանսիայում Թուրքիայի ռազմական կցորդին ևչեղյալ հայտարարել Թուրքիայում Ֆրանսիայի կցորդի հավատարմագրումը
  4. Թուրքիայի օդային տարածքը փակել ֆրանսիական ռազմական օդանավերի համար
  5. Թուրքիայի նավահանգիստները փակել ֆրանսիական ռազմանավերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը