Այսօր` հունվարի 24-ին, ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10 մլն դրամ տուգանք:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի մայիսին, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար, վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել տվյալ շուկայում: Հետևողականորեն իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:
Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ
խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:
Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ:
Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, երկրի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևորելով ոլորտը, զգուշացրեց, որ որ այս ոլորտում գործող ընկերությունների վարքագիծը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում և կրկնակի չարաշահումներ բացահայտելու դեպքում նրանք կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության:
ՏՄՊՊՀ–ն տուգանել է 10մլն դրամի չափով
Այսօր` հունվարի 24-ին, ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին «Քեթրին գրուպ» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գործող ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: ՏՄՊՊՀ որոշմամբ, ընկերության հանդեպ կիրառվեց 10 մլն դրամ տուգանք:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի մայիսին, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում, այլ կերպ ասած` վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչև անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց: Ուսումնասիրելով գերիշխող տնտեսվարողների ապրանքի ձեռբերման փաստաթղթերը, Հանձնաժողովը պարզեց, որ ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմում է 6200-6400 դրամ: Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն՝ պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի շուկայում գործող գերիշխող տնտեսվարողները պարարտանյութը իրացնեն ողջամիտ` տվյալ դեպքում 7 հազար դրամ գնով: Շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են Հանձնաժողով, տեղեկացվել են ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Նկատի ունենալով պարարտանյութերի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների համար, վերոնշյալ ուսումնասիրությունից հետո ևս Հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել տվյալ շուկայում: Հետևողականորեն իրականացվող մոնիտորինգի ընթացքում պարզվել է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը որոշ խմբաքանակներ 7000-ի փոխարեն իրացրել է 7600 դրամ գնով: Այս առնչությամբ Հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում ընկերությունից պահանջել է հիմնավորումներ` գնային փոփոխության վերաբերյալ: Ընդ որում, այս շուկայի մյուս երկու գերիշխողները («Ագրիմատկո Արմենիա» ՍՊԸ և «Մասիսի բերրիություն» ՍՊԸ), գնային որևէ փոփոխություն չեն իրականացրել:
Ըստ «Քեթրին գրուպ»-ից ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաև գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն, նշվածներից և որևէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Հանձնաժողովի մասնագետները ընկերության գործունեությունը որակեցին որպես գերիշխող դիրքի չարաշահում և առաջարկեցին ընկերությանը տուգանել 20 մլն. դրամի չափով: Ընկերությունը գրավոր դիմում է ներկայացրել Հանձնաժողովին` տեղեկացնելով, որ խախտման տևողությունը փոքր է եղել, բացի այդ խախտման փաստն ամբողջությամբ վերացվել է: Ներկայումս գնային փոփոխությունները համարժեք են ձեռքբերման գներին:
Հաշվի առնելով, որ ընկերության մոտ գների բարձրացումը համատարած բնույթ չի կրել և միայն որոշ խմբաքանակների գներն են բարձրացել, բացի այդ խախտումն արդեն իսկ վերացված է, Հանձնաժողովի անդամները որոշեցին վերանայել առաջարկվող տուգանքի չափը և ընկերության հանդեպ կիրառեցին 10 միլիոն դրամ տուգանք: Հաշվի առնվեց նաև այն, որ, որպես իրավախախտ ընկերություն, «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ:
Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, երկրի գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կարևորելով ոլորտը, զգուշացրեց, որ որ այս ոլորտում գործող ընկերությունների վարքագիծը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում և կրկնակի չարաշահումներ բացահայտելու դեպքում նրանք կենթարկվեն ավելի խիստ պատասխանատվության:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայություն