Լրահոս

24.01.2012 10:22


«Վիկիլիքսի» հիմնադիրը հեռուստահաղորդավար կդառնա

«Վիկիլիքսի»  հիմնադիրը հեռուստահաղորդավար կդառնա

«Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը իրեն կփորձի որպես հաղորդավար։ Կայքի էջում ասվում է, որ Ասանջի հաղորդաշարի թեման կլինի միջազգային հանրության ապագան։

Հաղորդման հյուրեր են դառնալու հայտնի քաղաքական դեմքեր, մտավորականներ և հասարակական գործիչներ։ Հաղորդաշարը, որի ամեն մի հաղորդում տևելու է 30 րոպե, եթեր դուրս կգա 2012թ. մարտի կեսերից։ Այն կտարածվի մալուխային և արբանյակային հեռարձակումներով՝ ավելի քան 600 մլն մարդկանց հնարավորություն տալով հետևել հաղորդմանը։

Ջուլիան Ասանջը համաշխարհային հեղինակություն ձեռք բերեց «Վիկիլիքսի» միջոցով ամերիկյան դիվանագետների և քաղաքական գործիչների գրությունները հրապարակելուց հետո։ Նրա նկատմամբ ԱՄՆ–ում գործ հարուցվեց լրտեսության մեղադրանքով, իսկ 2010թ. վերջին ձերբակալվեց Մեծ Բրիտանիայում։ Ավելի ուշ նա գրավի դիմաց ազատ արձակվեց։

Ասանջին նաև մեղադրում են Շվեդիայում երկու երիտասարդ կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Այժմ Լոնդոնը քննարկում է Ասանջին Շվեդիային հանձնելու հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը