Լրահոս

24.01.2012 10:21


Թուրքիայի արդարադատության նախարար. «Ֆրանսիայի Սենատի որոշումը անարգանք է Թուրքիայի հանդեպ»

Թուրքիայի արդարադատության նախարար. «Ֆրանսիայի Սենատի որոշումը անարգանք է Թուրքիայի հանդեպ»

Ֆրանսիայի Սենատի կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին թուրք պաշտոնյաներից առաջինը արձագանքել է արդարադատության նախարար Սադուլահ Էրգինը, ով այդ պահին հյուրընկալվելիս է եղել ուղիղ եթերով հեռարձակվող մի հաղորդման:

Թուրքական «Միլիեթ»-ի փոխանցմամբ` թուրք նախարարը, լսելով օրինագծի ընդունման մասին, ասել է.  «Դա հակաիրավական որոշում էր և անարգանք Թուրքիայի հանդեպ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 23-ին մոտ 8 ժամ տևած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունել է այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների (Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հրեաների Հոլոքոստը) մերժման դեպքում նախատեսում է տուգանք՝ 45 հազ. եվրո, և մեկ տարով ազատազրկում:

Այս խորագրի վերջին նյութերը