Խորեն Լևոնյանը նշանակվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն
29-ամյա դերասան, հաղորդավար, հայտնի դերասան ԽորենԱբրահամյանի թոռը՝ Խորեն Լևոնյանը, նշանակվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։
Նշենք, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին համառ լուրեր էին շրջանառվում, թե «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն ԼևոնԳալստյանն ազատվելու է աշխատանքից։ Սակայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱլեքսանՀարությունյանը հերքել էր դա՝ պնդելով.
Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Դեռ ուսանողական տարիներից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում խաղացել է մի շարք ներկայացումներում: Առաջին դերը կինոյում պապիկի հետ է եղել: Այդ ժամանակ Խորենը 5-6 տարեկան էր:
2006-ին նկարահանվել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում, 2007-ին՝ «Մի՛ վախեցիր», 2008-ին՝ «Ոչինչ չի մնա», 2009-ին՝ «Տաքսի էլի լավ ա», 2010-ին՝ «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարան», «Земляк» ֆիլմերում, 2011-ին՝ «Пять невест» ռուսական ֆիլմում:
Հանրային հեռուստատեսությունում նախ աշխատել է ֆիլմերի կրկնօրինակման բաժնում, նաև վարել մի շարք համերգներ և երաժշտական նախագծեր: «Երգ երգոց» ծրագրի հաղորդավարն է:
Խորեն Լևոնյանը նշանակվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն
29-ամյա դերասան, հաղորդավար, հայտնի դերասան Խորեն Աբրահամյանի թոռը՝ Խորեն Լևոնյանը, նշանակվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն։
Նշենք, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին համառ լուրեր էին շրջանառվում, թե «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լևոն Գալստյանն ազատվելու է աշխատանքից։ Սակայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հերքել էր դա՝ պնդելով.
«Ո՛չ ես, ո՛չ էլ մեր համակարգում որևէ մեկը որևէ խնդիր չունի «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լևոն Գալստյանի հետ: Նրան աշխատանքից հեռացնելու հավանականություն չկա»։
Խորեն Լևոնյանը ծնվել է 1983 թվականին:

7or.am