Այսօր «ԵԱՀԿ մոդել» ծրագրի շրջանակներում Գյումրի էր այցելել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Ուսանողների առաջ իր ելույթում դեսպանը ներկայացրել է կոնֆլիկտների լուծման ԵԱՀԿ-ի մոտեցումները և որոշումների ընդունման Եվրոպական արժեհամակարգը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանել է նաև լրագրողների հրացերին: Հարցին, թե ինչու՞ ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՄԻԳ) դիտորտական առաքելություն չի իրականցնելու մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, դեսպանը պատասխանել է.
«ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը հիմնականում դիտորտական առաքելություն է իրականացնում համապետական ընտրույթունների ընթացքում: Սակայն եղել են բացառություններ, որոնք ունեցել են հիմնավոր պատճառներ: Մենք 3 դեպքում ենք դիտարկել Տեղեկան ինքանկառավարման ընտրությունները: Նախ, երբ ընտրությունները անցկացվում էր ամբողջ հանրապետության տարածքում և գրեթե համապետական ընտրությունների նշանակություն ուներ: Երկրորդ դեպքում ՏԻՄ ընտրությունները համընկնում էին համապետական ընտրություների հետ և այս պարագայում զուգահեռաբար դիտարկվել են նաև այդ ընտրությունները: Երրորդ դեպքում, տվյալ երկրից ուղղակի հրավեր է եղել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին' դիտորդական առաքելություն իրականցնելու ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Հայստանում այս երեք իրավիճակներից որևէ մեկը առկա չէ, մեզ հրավեր չի եղել դիտորտական առաքելություն իրականացնելու, ուստի մայիսի 31-ին այդ առաքելությունը կիրականացնի Եվրոպայի խորհուրդնի կազմում գործող Տեղականև տարածքային ինքնակառավարման մարմինների կոնգրեսը»։
ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին հրավեր չի եղել
Այսօր «ԵԱՀԿ մոդել» ծրագրի շրջանակներում Գյումրի էր այցելել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Ուսանողների առաջ իր ելույթում դեսպանը ներկայացրել է կոնֆլիկտների լուծման ԵԱՀԿ-ի մոտեցումները և որոշումների ընդունման Եվրոպական արժեհամակարգը։
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանել է նաև լրագրողների հրացերին: Հարցին, թե ինչու՞ ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՄԻԳ) դիտորտական առաքելություն չի իրականցնելու մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, դեսպանը պատասխանել է.
«ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը հիմնականում դիտորտական առաքելություն է իրականացնում համապետական ընտրույթունների ընթացքում: Սակայն եղել են բացառություններ, որոնք ունեցել են հիմնավոր պատճառներ: Մենք 3 դեպքում ենք դիտարկել Տեղեկան ինքանկառավարման ընտրությունները: Նախ, երբ ընտրությունները անցկացվում էր ամբողջ հանրապետության տարածքում և գրեթե համապետական ընտրությունների նշանակություն ուներ: Երկրորդ դեպքում ՏԻՄ ընտրությունները համընկնում էին համապետական ընտրություների հետ և այս պարագայում զուգահեռաբար դիտարկվել են նաև այդ ընտրությունները: Երրորդ դեպքում, տվյալ երկրից ուղղակի հրավեր է եղել ԵԱՀԿ ԺՄԻԳ-ին' դիտորդական առաքելություն իրականցնելու ՏԻՄ ընտրությունների ընթացքում։ Հայստանում այս երեք իրավիճակներից որևէ մեկը առկա չէ, մեզ հրավեր չի եղել դիտորտական առաքելություն իրականացնելու, ուստի մայիսի 31-ին այդ առաքելությունը կիրականացնի Եվրոպայի խորհուրդնի կազմում գործող Տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների կոնգրեսը»։
Դերենիկ Մալխասյան
Գյումրի