Ի՞նչ է տեղի ունեցել հայ–վրացական սահմանակետում Թուրքիա մեկնող ուղևորների հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 21-ին հայ-վրացական սահմանից ահազանգ էր ստացվել, որ Ստամբուլ մեկնող թուրքական համարանիշներով ավտոբուսին, որի ուղևորների գերակշիռ մասը ՀՀ քաղաքացիներ են (46 հոգի), Բավրայի հատվածի վրացական մաքսակետում չեն թույլատրում հատել վրացական սահմանը՝ պահանջելով յուրաքանչյուր ավտոբուսի համար վճարել 5000 լարի տուգանք։
Այս հարցով «7օր»–ը փորձեց պարզաբանումներ ստանալ ԱԳ նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ տեղեկություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ սահմանապահները ոչ թե առանց հիմնավորման են գումար պահանջել, այլ մաքսանենգության դեպք են արձանագրել։
«7օր»–ի Գյումրու թղթակից Դերենիկ Մալխասյանը հայտնեց, որ ուղևորներն այսպիսի խնդրի առաջին անգամ չեն հանդիպում. այդպիսի դեպքեր եղել են ոչ միայն հայ–վրացական սահմանակետում, այլ նաև վրաց–թուրքական սահմանը հատելիս։ Նա նաև հավելեց, որ, իմանալով այն մասին, որ դեպքը լայն արձագանք է ստացել լրագրողների շրջանում, սահմանապահներն ավտոբուսին, առանց գումարը վճարելու, արագորեն բաց են թողել։

7or.am