Լրահոս

23.01.2012 15:31


Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի՝ դավաճանության համար պատասխանատու հատվածը

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ուղեղի՝ դավաճանության համար պատասխանատու հատվածը

Ամերիկացի գիտնականները որոշել են, թե ուղեղի որ հատվածն է պատասխանատու ամենաանփոփոխ սկզբունքների դավաճանության համար: «Philosophical Transactions of the Royal Society» ամսագիրը պարզել է հետազոտությունների արդյունքները։

Ըստ ամսագրի հրապարակման՝ մարդու ամենախոր համոզմունքները՝ կրոնը, ազգային ինքնությունը և այլն, մշակվում են ուղեղի հատուկ շրջանում՝ ի տարբերություն առավել պակաս կարևոր սկզբունքների, որոնցից մարդը կարող է հրաժարվել ճնշումների կամ համապատասխան նյութական պարգևի դիմաց:

Գիտնականները հետազոտության են ենթարկել 32 կամավորի, որոնց ուղեղի աշխատանքին հետևել են համապատասխան մագնիսական-ռեզոնանսային ֆունկցիոնալ թոմոգրաֆի միջոցով: Կամավորները պետք է ընդամենը նայեին համակարգչի էկրանին և պատասխանեին հարցերին՝ համաձայնվելով կամ չհամաձայնվելով դրանց հետ: Հարցերը եղել են ամենատարբեր բնույթի՝պարզ՝ «Խմո՞ւմ եք թեյ» հարցից մինչև սուր սոցիալական հարցեր՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ամուսնություններին»: Հարցերին պատասխանելուց հետո գիտնականներն սկսել են մինչև 100 դոլար գումար առաջարկել կամավորներին իրենց դիրքորոշումներից հրաժարվելու համար:

«Մենք այդ աճուրդն օգտագործեցինք՝ պարզելու, թե մարդիկ որքան են հավատարիմ իրենց սզբունքներին»,-ասել է Ատլանտայի Էմորի համալսարանի գիտնական Գրեգորի Բըրնսը՝ հավելելով, որ այդ եղանակով նրանց հաջողվեց պարզել, թե ուղեղի կոնկրետ որ մասն է պատասխանատու դավաճանությունների համար։

Այս խորագրի վերջին նյութերը