Հ. Ավետիքյան. «Սոցիալական ցանցերն ու ինտերնետային դաշտը կֆիքսեն ամեն մի մանրուք»
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այսօրվա ասուկիսին նշել է, որ արդի հայ տեղեկատվական դաշտում շփոթ է տիրում.
–Շփոթ է տիրում այսօր. հստակ շատ քիչ բան կա։ Միշտ նման կացության մեջ լրատվամիջոցները բաց դռներ են թողնում։ Այսինքն, երբ քաղաքական ուժերն իրենց ծրագրերը հստակորեն չեն ներկայացնում կամ արտահայտում, դուռը բաց է մնում տարբեր մեկնաբանությունների, ասեկոսեների համար։
Բանախոսը նշել է, սակայն, որ առաջիկա ընտրությունների պարագայում տեղեկատվական դաշտում մեծ կշիռ կունենա միանգամայն նոր տեղեկատվական գործոնը՝ առաջին հերթին սոցիալական կայքերը.
–Նորություն է լինելու։ Դա կլինեն սոցիալական ցանցերը, ինտերնետային ամբողջ դաշտը, որոնք կֆիքսեն ամեն մի մանրուք։
Ավետիքյանն ավելացրել է նաև, որ պետք է մեծանա հասարակության վերահսկողությունը հասարակական–քաղաքական գործընթացների հանդեպ։ Դրա ապացույցը, ըստ նրա, մեզ տվեց «արաբական գարունը»։

7or.am