Այսօր հունվարի 23-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատում քննարկման էր դրվել արդեն իսկ Ազգային Ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված բոլոր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ի զորակցություն օրինագծի ընդունման, մեր կարծիքը ու տեսակետը հայտնելու համար՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդկան Միությունը և Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միությունը, վաղը՝ հունվարի 24-ին ժամը 13.30-ին, կազմակերպում են հավաք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Մենք նույնպես միանում ենք Ֆրանսիայի Սենտաի դիմաց տեղի ունեցած քաղաքացիական հավաքի մասնակիցներին:
Որպես հայ երիտասարդներ՝ կարևորում ենք Հայ Դատի շարունակական պայքարը և Ֆրանսիայի հասարակության կողմից ժխտողականության մերժումն ու պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը:
Մենք շնորհակալ ենք արդարության ջատագով ֆրանսիացիներին, որոնք դատապարտեցին ժխտողականությունը, որը երկրորդ անգամ է սպանում զոհերին, տարածում ատելություն եւ ֆանատիզմ:
Ո'չ ժխտողականությանը, ռասիզմին եւ այլատյացությանը: Ո'չ թուրքական առաջնորդների կողմից հանցագործութունների խրախուսմանն ու սպառնալիքներին: Այո' արդարդատ օրինագծին, որը պաշտպանում է մարդկային արժանպատվութունը:
Հավաք՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն