ՄԻՊ աշխատակազմ. «Պաշտպանին մեղադրում են օրինապաշտության մեջ»
Ի պատասխան` «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանի հայտարարությանը հայտնում ենք հետևյալը:
Պաշտպանի գրասենյակը ՀԿ ղեկավարի կողմից վկայակոչված իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ ճնշումներ գործադրելու խնդրի կապակցությամբ բազմիցս կապվել է Ժ. Ալեքսանյանի հետ, արտահայտել մտահոգություն և առաջարկել աջակցություն: Տվյալ խնդրի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից մեկնաբանություններ և պարզաբանումներ է տրվել «Ազատություն»ռադիոկայանին: Պաշտպանն անձամբ հանդիպել է Ժ. Ալեքսանյանին, պարզաբանել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված` այլ անձանց վերաբերյալ տվյալներ պարունակող նյութերին ծանոթանալու ընթացակարգը, և տեղեկացրել, որ նման նյութերի տրամադրումը առանց համապատասխան իրավական հիմքերի կլինի ապօրինի:
Ցավում ենք, եթե օրենքով սահմանված մեր լիազորությունները և սկզբունքային մոտեցումները չեն համապատասխանել տիկին Ալեքսանյանի ակնկալիքներին: Այդուհանդերձ, Պաշտպանը և իր աշխատակազմը պատրաստակամ են ապագայում ևս գործակցել քաղաքացիական հասարակության բոլոր կառույցների հետ՝ պահպանելով Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության պահանջները:

Պաշտպանի աշխատակազմ