Լրահոս

23.01.2012 14:43


«VO.X». «Ուզում է՝ Սպիտակ տանը առաջարկեն մասնակցել, «Եվրատեսիլը» մեզ համար գոյություն չունի»

«VO.X». «Ուզում է՝ Սպիտակ տանը առաջարկեն մասնակցել, «Եվրատեսիլը» մեզ համար գոյություն չունի»

«VO.X» երաժշտական նախագծի պրոդյուսեր, «Հայկական ռոք ասոցիացիայի» հիմնադիրներից Արամ Րիանը «7օր»–ի հարցին՝ եթե «VO.X»–ին առաջարկ լինի, կմասնակցե՞ք Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին», պատասխանել է.

–Ուզում է՝ Սպիտակ տանը առաջարկեն մասնակցել, «Եվրատեսիլը» մեզ համար գոյություն չունի։

Արամ Րիանի համոզմամբ՝ արդեն անցյալում է այն շրջանը, երբ այդ մրցույթում հաղթում էր լավ երաժշտությունը։

–Եվ հետո բոլորին հայտնի է, որ դա ուղղակի քաղաքական շոու է։ Նաև չեմ պատկերացնում, թե ինչ կապ պիտի ունենա անկախ արվեստի մարդը «Եվրատեսիլի» հետ։ Իմ բոլոր ճանաչված արտասահմանցի գործընկերներն այն կարծիքին են, որ դա անլուրջ ու անարժեք մրցույթ է։ «Եվրատեսիլի» նկարագրման մեջ կոնկրետ ասված է՝ սկսնակ, չբացահայտված նոր տաղանդների համար։ Իսկ ես մեզ չեմ դասում այդ շարքին։ Բացի այդ, սկզբունքորեն դեմ եմ «մրցույթ» հասկացությանը, երբ ընտրվում է «լավագույնը», և երբևիցե չեմ մասնակցի, քանի որ գիտեմ իմ արժեքը իմ աշխատանքի և իմ ունկնդրի շնորհիվ,–ասել է «VO.X»–ի պրոդյուսերը։

Ըստ նրա՝ «Եվրատեսիլին» պետք է ուղարկել սկսնակ երիտասարդների, որ «հավեսով, թեթև ու առանց հոգեկան բարդույթների ներկայացնեն երկիրը»։

–Թե չէ ուղարկում են հայտնիների, հետո մի տարի ստիպված ենք լինում լսել իրենց բարդույթներից բխող՝ պարտությունն արդարացնող ապոլոգետիկ քարոզչությունը,–նշել է Արամ Րիանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը