Լրահոս

23.01.2012 14:01


Ֆրանսահայ մտավորականները սենատորներին կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսահայ մտավորականները սենատորներին կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d'Arménie» կայքը, Ֆրանսիայի ծագումով հայ մտավորականները` Շառլ Ազնավուրի գլխավորությամբ, ֆրանսիացի սենատորներին կոչ են արել վավերացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։

–Մենք` որպես Ցեղասպանության զոհերի ժառանգներ, չենք ցանկանում, որ այդ ողբերգության ժխտմամբ մեզ վիրավորեն: Այդ ժխտումը վիրավորում է ինչպես մեզ, այնպես էլ Ցեղասպանության զոհերին, ովքեր այլևս չեն կարող իրենց պաշտպանել: Դրանք մեզ վրդովեցնում են, քանի որ վկայում են այն ատելության մասին, որը հանգեցրեց այս անուղղելի փաստին: Նրանք մեզ ցնցում են պատճառում, քանի որ ցույց են տալիս, որ այն մոլուցքը, որը հանգեցրեց Թուրքիայում հայերի համընդհանուր ոչնչացման, դեռևս գոյություն ունի և շարունակում է մեզ հետապնդել նույնիսկ Ֆրանսիայում, որտեղ մեր ծնողները, պապերն ու տատերը ապաստան են գտել: Ի վերջո, մենք վրդովված ենք այն սպառնալիքներից, որոնք առաջացել  են նրա համար, որ ռասիզմի, խտրականության և ժխտման դեմ նման որոշում է կայացվել: Մենք՝ ֆրանսիական մշակույթ տարածողներս, պետության ղեկավարին, աջերի ու ձախերի կառավարությանը, որոնք քվեարկել են հօգուտ օրինագծի, կոչ ենք անում ամուր կանգնել իրենց դիրքերում և ապահովել դրա վավերացումը Սենատում,–ասված է կոչում։

Նամակի տակ ստորագրել են Շառլ Ազնավուրը (երգիչ), Սիմոն Աբգարյանը (դերասան), Սերժ Ավեդիքյանը (դերասան), Վինսենտ Բագույանը (երգիչ), Էրիկ Սիվանյանը (ռեժիսոր), Սոֆի Ֆոնտանելը (գրող), Ռոբեր Գեդիկյանը (ռեժիսոր), Պասկալ Լեժիտիմոն (դերասան), Մեթյու Մադենյանը (հումորիստ), Անդրե Մանուկյանը (երաժիշտ), Ֆրեդերիկ Նևչեիրլյանը (երգիչ), Լևոն Սայանը (պրոդյուսեր), Էլեն Սեգարան (երգչուհի), Ալեն Թերզյանը (պրոդյուսեր):

Այս խորագրի վերջին նյութերը