Լրահոս

23.01.2012 13:42


«Չելսի» ակումբի նախկին ֆուտբոլիստին դանակահարել են

«Չելսի» ակումբի նախկին ֆուտբոլիստին դանակահարել  են

Անգլիական «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ, Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականի խաղացող Ջեֆրի Նտուկան սպանվել է իր ընկերուհու տան մոտ։

Սպանությունը տեղի է ուենցել  հարավաֆրիկյան Կրունստադ քաղաքում։ Ֆուտբոլիստն իր  ընկերուհու տան մոտ  անծանոթ 6 մարդկանցից ծխախոտ է խնդրել։ Խոսակցության ընթացքում վիճաբանություն է տեղի  ունեցել, ինչից հետո 6–ից մեկը դանակ է հանել ու հարվածել ֆուտբոլիստի կրծքին։

Նտուկը 26 տարեկան էր։ Նա իր ֆուտբոլային գործունեությունը սկսել է «Չելսի» անգլիական ակումբում՝ 2003թ.։ Հետո տեղափոխվել է «Վեստերլո» ակումբ։ 2008թ.–ից Նտուկան վերադարձել էր հայրենիք և խաղում էր ազգային հավաքականում։

Այս խորագրի վերջին նյութերը