Լրահոս

23.01.2012 12:17


Մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Սոչիում ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

Հանդիպումից առաջ ՌԴ նախագահը հայտնել է, որ հանդիպման շրջանակներում կողմերը մտադիր են ամփոփել անցած տարվա արդյունքներն ու քննարկել ընթացիկ տարվա ծրագրերը: Հայաստանի նախագահն իր հերթին դրական է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը, շնորհակալություն է հայտնել Դ. Մեդվեդևին ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներդրված ջանքերի համար։

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հաջորդելու է  Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումը:

Այս խորագրի վերջին նյութերը