Լրահոս

08.05.2009 18:32


Բոտուլիզմի դեպք Լոռու մարզում

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մայիսի 7-ին, ժամը 18։10-ին բոտուլիզմի ախտանշաններով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Մեծ Պառնի գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Էդիկ Նազարյանը: Ավելի ուշ տուժածը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է:

 

Այս խորագրի վերջին նյութերը