«Ազատ ու արդար ընտրություններ, «հալվա» ասելով, չեն անցկացվի»
ՀՀ Նախագահի նստավայր
Պարոն Ս. Սարգսյանին
Խորհուրդ նախկին գործընկերոջս
ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին
Հարգելի Սերժ Ազատի,
ողջ առաջադեմ մարդկությունը սպասում է խոստացածդ ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը, ինչն ակնհայտորեն արձանագրում է, որ երեկվա մեր օրինախախտն, այսօր պետք է վերափոխվի օրինապաշտի: Սակայն, բացի անհիմն հրճվանքից, ՀՀԿականների կողմից այս ուղղությամբ, այլ շարժում չենք տեսնում: Ավելին, ապօրինությունները շարունակվում են:
Հիշեցնելով որոշ մանրամասներ Քո գործունեությունից /առնվազն, ըստ մեր, տարիներ շարունակ իրականացրած և անարձագանք դիտարկումների/, խորհուրդ եմ տալիս օրինակ ծառայել և, համարձակություն ցուցաբերելով, հրապարակային ձևով բացատրել, թե ինչպես պետք է հիշյալ վերափոխումն իրականացվի, մասնավորապես՝
- խախտելով օրենսդրության պահանջները, Պաշտպանության նախարարի պաշտոն ես զբաղեցրել, չունենալով համապատասխան զինվորական կոչում,
- լինելով Պաշտպանության նախարար չես վերահսկել օրենքի պահանջը, իսկ հետագայում խախտելով այն, զանգվածային նշանակումներ ես իրականացրել բարձրաստիճան պաշտոններում, զինծառայություն չանցած անձանց,
- 2003թ.-ի ՀՀ Նախագահի ընտրություններում, լինելով Պաշտպանության նախարար, խախտել ես սահմանադրական կարգը և նախընտրական շտաբ ես ղեկավարել,
- որպես Պաշտպանության նախարար, խախտելով սահմանադրական կարգը, 2006թ.-ին կուսակցական /ՀՀԿ/ ես դարձել,
- 2007թ.-ին Վարչապետի պաշտոն ես զբաղեցրել սահմանադրական կարգի խախտմամբ, այն է՝ ՀՀԿ ղեկավար մարմնի առաջարկությամբ,
- խախտելով ԸՕ պահանջները, 2007թ.-ի ԱԺ ընտրություններում, Վարչապետի պաշտոնական դիրքն օգտագործել ես ՀՀԿ նախընտրական զանգվածային քարոզչության համար,
- խախտելով ԸՕ պահանջները, 2008թ.-ի ընտրություններում, որպես ՀՀ Նախագահի թեկնածու-Վարչապետ, չես դադարեցրել աշխատանքային պարտականություններիդ կատարումը և պաշտոնեական դիրքիդ առավելությունն ազդել է ընտրությունների արդյունքների վրա,
- խախտելով սահմանադրական կարգը, գլխավորել ես կուսակցություներին նախարարությունների «սեփականաշնորհման» գործընթացը,
- խախտելով սահմանադրական կարգը, կառավարություն ես ձևավորել կուսակցությունների, և առաջին հերթին ՀՀԿ, առաջարկություններով,
- խախտելով սահմանադրական կարգը, ՍԴ նախագահին ներ ես քաշել ՀՀԿ գործունեության մեջ,
- խախտելով սահմանադրական կարգը, ինքդ և օրինակովդ այլ ՀՀԿականներ գլխավորում են հանրապետության բոլոր պետական ԲՈՒՀ-երի խորհուրդները,
- խախտելով սահմանադրական կարգը, գլխավորածդ ՀՀԿ-ն կոլեկտիվ կուսանդամագրում է իրականացնում,
- խախտելով սահմանադրական կարգը, գլխավորածդ ՀՀԿ-ն զանգվածային բարեգործություն է իրականացնում, այդ թվում, պետական միջոցների հաշվին,
- խախտելով օրենքի պահանջները, ինքդ և օրինակովդ այլ բարձրաստիճան ՀՀԿականներ, պաշտոնական դիրքն օգտագործում եք հօգուտ ՀՀԿական շահերի,
- խախտելով սահմանադրական կարգը, չես անդրադառնում գլխավորածդ ՀՀԿ-ի կողմից իշխանության յուրացման փաստերին:
Կատարված խախտումները Քեզ հետաքրքրել են այնքանով, որքանով արժանացել կամ չեն արժանացել ինչ որ միջազգային դիտորդների ուշադրությանն, ահա պատասխանդ՝ «եթե օրենքի որևէ խախտում լիներ, այս մասով էլ միջազգային կառույցները ներկայացնող կոմպետենտ դիտորդները գոնե կարձանագրեին»:
Ավելին, առ այսօր չես էլ փորձում բացատրել այլ պետության ղեկավարին ուղղված շնորհակալական խոսքիդ պատճառները, այն է՝ «Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы никогда раньше не ощущали такого однозначного подхода».
Հիշի՛ր, ազատ ու արդար ընտրություններ «հալվա» ասելով չեն անցկացվի...իրական քայլեր են հարկավոր:

Հարգանքով՝
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Ռ. Թորոսյան