Լրահոս

23.01.2012 10:55


«Ֆեյսբուք»–ում Վովա Գասպարյանի դեմ նոր էջ է ստեղծվել

«Ֆեյսբուք»–ում Վովա Գասպարյանի դեմ նոր էջ է ստեղծվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոր էջ է ստեղծվել՝ «Ժողովուրդն ընդդեմ Վովա Գասպարյանի»։ Էջի հեղինակը «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանն է։

Նա նախաձեռնության պատին մի հատված է մեջբերել ոստիկանապետի  դեմ Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Վանաձորի գրասենյակի հայցադիմումի պահանջից, որտեղ նշվում է, որ  ՊՆ փոխնախարար եղած ժամանակահատվածում Վլադիմիր Գասպարյանի մի քանի հայտարարությունները` ուղղված  «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությանը, զրպարտություն են, որը պարունակում է վիրավորանք և վնաս է հասցնում  կազմակերպության գործարար համբավին, արժանապատվությանն ու միաժամանակ ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած ծնողներին:

Այս խորագրի վերջին նյութերը